Վարչապետի որոշումներ

1 Փետրվարի 2017, 78 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշումները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետում «37» թիվը փոխարինել «52» թվով.
3) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր