Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2017, 86 - Ա

ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին 2017 թվականի փետրվարի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) սննդամթերքի, խմիչքների և հումքի «Պրոդէքսպո» 24-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Մակարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023