Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2017, 98 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանին 2017 թվականի փետրվարի 8-10-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Արթուր Ալեքսանյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Ալեքսանյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023