Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2017, 119 - Ա

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին 2017 թվականի մարտի 5-9-ը գործուղել Կանադա (Տորոնտո)՝ հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Գևորգյանի՝ Կանադա (Տորոնտո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել:

 

Արխիվ

2024

2023