Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 127 - Ա

ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թվականի փետրվարի 20-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև փոխգործելի էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման շրջանակում «EU4Digital: eHealth Network» խորագրով առաջին աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Մարգարյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Սամվել Մարգարյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023