Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 131 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2017 թվականի փետրվարի 15-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը և իրականացվելիք նոր ծրագրերի հեռանկարները քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023