Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 139 - Ա

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2017 թվականի փետրվարի 20-22-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) «Հանրային կառավարում՝ ներքին աուդիտն ու հսկողությունը կառավարման համակարգում որպես կարևոր տարր» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միջազգային զարգացման հիմնադրամի դրամաշնորհի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


 

Արխիվ

2024

2023