Վարչապետի որոշումներ

20 Փետրվարի 2017, 149 - Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Տրանսպորտի բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցությունը 2017 թվականի փետրվարի 9-11-ը Հայաստանի Հանրապետությունում (Ծաղկաձորում) անցկացնելու հետ կապված սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1,910.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:


 

Արխիվ

2024

2023