Վարչապետի որոշումներ

27 Փետրվարի 2017, 179 - Ա

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ՎԻՏԱԼԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի միջազգային մասնակիցների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանի՝ 2017 թվականի փետրվարի 21-24-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ 2017 թվականի փետրվարի 21-24-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են.
1) Արմեն Այվազյանինը՝ ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը՝ հրավիրող կողմի հաշվին.
2) Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանողների աջակցության բաժնի ղեկավար Վիտալի Սաղաթելյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Այվազյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023