Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2017, 199 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնաժողովի նախագահը Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է:»,
բ. 6-րդ կետից հանել «կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերը,
գ. 10-րդ, 15-րդ և 20-րդ կետերում «Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.
2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը:»:
 

Հավելված

Արխիվ

2024

2023