Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2017, 201 - Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին 2017 թվականի մարտի 6-10-ը գործուղել Կոլումբիայի Հանրապետություն (Բոգոտա)՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» խորհրդի 36-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի` Կոլումբիայի Հանրապետություն (Բոգոտա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի` Կոլումբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023