Վարչապետի որոշումներ

13 Մարտի 2017, 247 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 418-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 418-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ք. Բեգլարյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
2. Որոշման հավելվածի «տրանսպորտի և կապի», «էկոնոմիկայի», «քաղաքաշինության նախարարություն», «էներգետիկայի և բնական պաշարների» և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը համապատասխանաբար փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների», «տնտեսական զարգացման և ներդրումների», «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե», «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով:

 

Արխիվ

2024

2023