Վարչապետի որոշումներ

14 Մարտի 2017, 252 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 15-18-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Հարությունյանինը, Ներսես Տեր-Վարդանյանինը, Արմեն Այվազյանինը և Քրիստինե Բեգլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գայանե Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հավելված

Արխիվ

2024

2023