Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2017, 261 - Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին 2017 թվականի մարտի 22-24-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Տրանսպորտային սեկտորի համար ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային ներդրումային համագումարին մասնակցելու համար:
2. Վահան Մարտիրոսյանի և Գագիկ Գրիգորյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Արխիվ

2024

2023