Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2017, 268 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Արտաքին հարաբերությունների տնտեսական բաղադրիչն ընդլայնելու, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2017 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները:

Հավելված

Արխիվ

2024

2023