Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2017, 296 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023