Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2017, 319 - Ա

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ` ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ ԶՀԿ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի՝ 2017 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը Իսպանիայի Թագավորություն (Վալենսիա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Մեխակ Ապրեսյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Վալենսիա) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023