Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2017, 323 - Ա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2017 թվականի մայիսի 3-5-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արծվիկ Մինասյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023