Վարչապետի որոշումներ

6 Ապրիլի 2017, 333 - Ա

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2017 թվականի ապրիլի 7-ին գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)՝ էներգետիկայի ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ուղղությունները Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մանուկյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023