Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2017, 350 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 835-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը հաստատելու մասին» N 835-Ա որոշման 1-ին կետով հաստատված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Վ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել Ա. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) բառերով.
2) «Ա. Պողոսյան» բառերը փոխարինել «Վ. Հովսեփյան» բառերով.
3) Ս. Երանոսյան բառերը փոխարինել Ս. Բոստանչյան բառերով:

 

Արխիվ

2024

2023