Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2017, 364 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2017 թվականի մայիսի 4-8-ը գործուղել Ճապոնիա (Յոկոհամա)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստին մասնակցելու համար:
2. Վաչե Գաբրիելյանի, Արմեն Հայրապետյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 


 

Արխիվ

2024

2023