Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2017, 347 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1075-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. 2-րդ կետի 4-րդ` «Կատարման ժամկետը» սյունակում «2015-2016 թթ.» բառերը փոխարինել «2018-2020 թթ.» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 23-րդ կետերը,
գ. 6-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը սյունակում Դիլիջանի քաղաքապետարան բառերը փոխարինել «Դիլիջանի համայնքապետարան (համաձայնությամբ) բառերով,
դ. 19-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե,
ե. 41-րդ կետի 6-րդ` Պատասխանատու կատարողը սյունակից հանել ՀՀ քաղաքաշինության նախարարություն բառերը,
զ. հավելվածի «Պատասխանատու կատարողը սյունակում ՀՀ քաղաքաշինության նախարարություն բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե բառերով,
է. հավելվածի «Պատասխանատու կատարողը սյունակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բառերը փոխարինել «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն բառերով:

 

Արխիվ

2024

2023