Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2017, 371 - Ա

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ասոսիեթիդ թելեվիժն ինթերթեյնմենթ» (Assoiated Television Intertaiment) ընկերության նախագահ Դեվիդ ՄակՔենզիի հետ հանդիպելու, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոցի հիմնադրման խնդիրները քննարկելու, նախագծի իրականացման տեխնիկական և ֆինանսական մանրամասները հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ 2017 թվականի ապրիլի 10-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023