Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2017, 385 - Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻՆ ԿԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը 2017 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, պաշտոնական ճաշի և այլ ծախսերը` 634,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023