Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2017, 409 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «427» թիվը փոխարինել «485» թվով.
2) «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» տողում «282» թիվը փոխարինել «340» թվով.
3) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «111» թիվը փոխարինել «152» թվով.
4) «տարածքային մարմիններ» տողում «171» թիվը փոխարինել «188» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023