Վարչապետի որոշումներ

2 Մայիսի 2017, 402 - Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին 2017 թվականի մայիսի 2-3-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «Հարավային Կովկասում հողերի չեզոք դեգրադացիայի թիրախների որոշում բնապահպանական ոլորտի լրագրողների համար տարածաշրջանային աշխատաժողովին» մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023