Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2017, 405 - Ա

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում համագործակցության հետագա ուղղությունների շուրջ բանակցելու նպատակով Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության` 2017 թվականի ապրիլի 26-29-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, փոխադրամիջոցների, հանդիպումների անցկացման, ներկայացուցչական և այլ ծախսերը` 297000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023