Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2017, 418 - Ա

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանին 2017 թվականի մայիսի 10-12-ը գործուղել Վրաստան (Բաթումի)` Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի անդամ հանդիսացող երկրների համապատասխան մարմինների ղեկավարների հանդիպմանը և Վրաստանի սոցիալական սպասարկման ծառայության և ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպված միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար:
2. Արտակ Ղազարյանի` Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Ղազարյանի` Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Ղազարյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023