Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2017, 419 - Ա

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ «Կեցցե՛, արվեստ, կեցցե՛» խորագիրը կրող արվեստի 57-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար:
2. Արև Սամուելյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի «Աջակցություն կերպարվեստին» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023