Վարչապետի որոշումներ

12 Մայիսի 2017, 430 - Ա

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանին 2017 թվականի մայիսի 14-19-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա)՝ աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «Բոսնիա և Հերցեգովինա 2017» վարժանքների վերջնական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:
2. Կարեն Բաբասյանի՝ Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բաբասյանի՝ Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բաբասյանի՝ Բոսնիա և Հերցեգովինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023