Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2017, 459 - Ա

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թվականի մայիսի 22-24-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Լևոն Ալթունյանի և Սամվել Մարգարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023