Վարչապետի որոշումներ

22 Մայիսի 2017, 471 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2017 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023