Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2017, 488 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանին 2017 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը գործուղել Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես)՝ Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ համագումարին մասնակցելու համար:
2. Սերգեյ Խաչատրյանի և Դավիթ Մելիք-Նուբարյանի՝ Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Արգենտինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023