Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2017, 511 - Ա

ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տարածաշրջանային էներգետիկ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանի՝ 2017 թվականի մայիսի 24-25-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Արզումանի Հարությունյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023