Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2017, 513 - Ա

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՅԱ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՖՈՏԻՈՒ ՖՈՏԻՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակության (2 անձ)` 2017 թվականի հունիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև պատվիրակության այցի ծրագրով նախատեսված այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 250.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023