Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2017, 521 - Ա

ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանին 2017 թվականի հուլիսի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի համար պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց 6-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար:
2. Գաբրիել Ղազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գաբրիել Ղազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023