Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2017, 510 - Ա

ՇԱՄԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շամամ Հարությունյանին 2017 թվականի հունիսի 19-21-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Կայուն սնունդ և գյուղատնտեսություն՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի և Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի իրականացման նպատակով խորագրով տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Շամամ Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շամամ Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023