Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2017, 527 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին և հայ-իտալական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի հունիսի 6-8-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Էդվարդ Նալբանդյանինը, Կարեն Նազարյանինը, Գագիկ Ղալաչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Հարությունյանինը, Արև Սամուելյանինը, Արման Խաչատրյանինը, Վահագն Լալայանինը և Տիգրան Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ծովինար Համբարձումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023