Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2017, 531 - Ա

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՄՈՇՉԵՆՈԿԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի օգնական Միխայիլ Մոշչենոկին 2017 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «Բելագրո-2017» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Իգնատի Առաքելյանի և Միխայիլ Մոշչենոկի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը։
 

Արխիվ

2024

2023