Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2017, 536 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2017 թվականի հունիսի 19-21-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպվող «Կայուն պարեն և գյուղատնտեսություն՝ Կայուն զարգացում 2030 օրակարգի և Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի իրականացման համար» թեմայով սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023