Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2017, 557 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Բորիս Դեմիրխանյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում` գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Խաչատուրյանի, Էրիկ Գյուլազյանի և Գևորգ Մանթաշյանի՝ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
 

Հավելված

Արխիվ

2024

2023