Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2017, 579 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին 2017 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» համաժողովի 7-րդ և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության 3-րդ կողմ երկրների համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023