Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2017, 583 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 2017 թվականի հուլիսի 20-22-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև իրավական ոլորտում առկա համագործակցության խորացմանը և ամրապնդմանն առնչվող հարցեր քննարկելու համար:
2. Դավիթ Հարությունյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023