Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2017, 597 - Ա

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացվող Միջազգային հարկային համագործակցության զարգացման համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի՝ 2017 թվականի հունիսի 13-17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023