Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2017, 599 - Ա

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին (համաձայնությամբ) 2017 թվականի հունիսի 28-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ երկրներում ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության նախագծի գործարկմանը նվիրված կլոր սեղանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Սահակյանի, Կարեն Թամազյանի և Արմենակ Դարբինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Սահակյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023