Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2017, 608 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ փուլային խորհրդակցություններին մասնակցելու և հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման այլ օրակարգային հարցերը քննարկելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2017 թվականի հունիսի 12-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հովհաննես Ազիզյանինը, Էմիլ Տարասյանինը, Նաիրա Կարապետյանինը, Հասմիկ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տիգրան Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Հավելված

Արխիվ

2024

2023