Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2017, 610 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին 2017 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Տնօրենների խորհրդի 114-րդ հանդիպմանը և Կառավարիչների խորհրդի 19-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի՝ Մոլդովայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023