Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2017, 619 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Արշակյան» բառերը փոխարինել «Ա. Աղբալյան» բառերով.
2) «Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» բառերով.
3) «Շ. Բարսեղյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023