Վարչապետի որոշումներ

26 Հունիսի 2017, 642 - Ա

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ, ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության Ժողովրդավարության, լավ կառավարման և կայունության պլատֆորմի Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի Վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման նիստը 2017 թվականի հունիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման համար պաշտոնական ճաշի, տրանսպորտային միջոցների և հանդիպման հետ կապված այլ ծախսերը` 577.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության: