Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2017, 652 - Ա

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանին 2017 թվականի հուլիսի 3-7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ներկա գտնվելու «Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» ընկերության կողմից անցկացվող ամփոփիչ ամառային ստուգատես-համերգներին, հստակեցնելու Ռոմանի կոնսերվատորիայի հետ 2018 թվականի համագործակցության ծրագրերը, ինչպես նաև հանդիպումներ ունենալու Օվերն Ռոն Ալպ մարզի նախագահ Լորան Վոկեի, Լիոնի և Ռոմանի քաղաքապետարանների մշակույթի հարցերով պատասխանատուների հետ:
2. Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն(Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային նախագծերին անհատ կատարողների և կոլեկտիվների մասնակցություն» միջոցների համար նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023